00:00:00

Իվանիշվիլիի դեմ մահափորձը պատրաստել են այն ուժերը, որոնք փորձել են սպանել Թրամփին․ Վրաստանի վարչապետ

12:09, 24 հուլիս 2024 Աշխարհ

Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են այն ուժերը, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

 

«Վրաստանում էլ կա այդ վտանգը։ Վերջերս եվրահանձնակատարներից մեկն ինձ նախազգուշացրեց հնարավոր ահաբեկչության մասին»,-ասել է նա։

 

Նշենք, որ Վրաստանի հատուկ ծառայությունները հետաքննում են Ուկրաինայում բնակվող վրացական իշխանության նախկին ներկայացուցչի կողմից իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը, ծրագրվող ահաբեկչության նպատակը գործող իշխանության տապալումն էր, հայտնում են երկրի պետանվտանգության ծառայությունից։

 

Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաալիքը հայտնել էր իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և կուսակցության այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու մասին։

 

Հաղորդվում էր, որ դատարանն այս գործով մի քանի օր է հարցաքննում էր մարդկանց։ Նրանց մեծ մասը վարձկաններ են, որոնք կռվել են Ուկրաինայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր