Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, հայտնում է Корреспондент.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել այցի համար, որի ընթացքում Պարոլինն այցելել է ուկրաինական քաղաքներ։
«Սա ուժեղ ազդանշան է Վատիկանից, շնորհակալություն նման աջակցության համար։ Եվ շնորհակալություն Շվեյցարիայի գագաթաժողովին ձեր մասնակցության համար։ Սա առաջին քայլն է դեպի խաղաղություն, բոլոր քայլերն արժեքավոր են։ Կարևոր է, որ դուք նույնպես աջակցեք դրան: Բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է հնարավորինս արագ ավարտենք այս ճանապարհը՝ մարդկային կյանքեր չկորցնելու համար»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Զրուցակիցներն անդրադարձել են Շվեյցարիայում խաղաղության առաջին գագաթնաժողովի որոշումներին և Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղության հաստատման գործում Վատիկանի դերակատարոթյանը։
Զելենսկին և Պարոլինը հանգամանորեն քննարկել են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետևանքները, մշտական օդային ահաբեկչությունը, ներառյալ ռուսական հրթիռային Օխմատդետի մանկական հիվանդանոցին հասցված հարվածն ու երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակը։