00:00:00

Կրոկուսի шհшբեկչությшն զոհերը հայց են ներկայացրել ընդդեմ «Ինգոսստրախ»-ի

22:43, 23 հուլիս 2024 Աշխարհ

Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերը և զոհերի հարազատները խմբակային հայց են ներկայացրել Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարան ընդդեմ «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերության, հայտնել է «Медуза»-ն՝ վկայակոչելով Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությանը։

«Հայցվորները դատարանին խնդրում են հաստատել ապահովագրական դեպքի առաջացման փաստը՝ Crocus International-ի և «Ինգոսստրախ» ԲԲԸ-ի միջև կնքված քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմանագրով վճարումներ ստանալու համար»,- հայտնում է մամուլի ծառայությունը։ Նշվում է նաև, որ դատարանը հայցը վարույթ ընդունելու որոշում դեռ չի կայացրել։

Ինգոսստրախը ապահովագրել է Crocus-ի շենքը, որն ահաբեկչության ժամանակ գրեթե ամբողջությամբ ավերվել է։

Փորձագետների կարծիքով, ինչպես գրել են «Ведомости»-ն  և «Forbes»-ը, ահաբեկչությունից համերգասրահին հասցված վնասը կազմել է 10-12 միլիարդ ռուբլի։ «Ինգոսստրախ»-ը մայիսին հայտնել էր, որ Crocus-ի վնասի պատճառով ապահովագրական պահանջի վերաբերյալ որոշում դեռևս չի ընդունվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր