00:00:00

Հովոն բացառիկ տղա էր, Հովոն շատ ուժեղ տղա էր. անարդար, անիրական, անհավատալու բան է եղել. Լևս Դավթյան

19:56, 23 հուլիս 2024 Հասարակություն

Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը:

Դերասան Լևս Դավթյանը, ով Հովհաննեսի մանկության ընկերն է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկրի ապագայի հետ եթե ինչ-որ հույսեր կար կապելու` այն մարդկանցից մեկը, ում հետ հույսեր էր կապում` Հովհաննեսն էր:

«Ամենաառաջին բանը, ինչ կատարվում էր երկրի հետ, քննարկում էի իր հետ, իր կարծիքն էի ուզում իմանալ, որովհետև իր կարծիքը բացարձակ արդար էր»,- նշեց նա:

Դավթյանի խոսքով` Հովհաննես Հարությունյանը նվիրված էր ընկերներին ու հայրենիքին:

«Ընտանիքին գժի պես սիրում էր: Հովոն բացառիկ տղա էր, Հովոն շատ ուժեղ տղա էր, անարդար, անիրական, անհավատալու բան է եղել»,- նշեց Լևս Դավթյանը:

Հիշեցնենք` հուլիսի 21-ին 31 տարեկան հասակում հիվանդության հետևանքով մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը:

Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 24-ին` ժամը 12:30-ին` Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ): 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր