00:00:00

Թուրքիան մտադիր է Սիրիայի և Իրաքի հետ սահմանի երկայնքով անվտանգային միջանցք ստեղծել

23:15, 15 հուլիս 2024 Աշխարհ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հարցազրույց է տվել ամերիկյան «Politico» մեդիա կազմակերպությանը:

Գյուլերը նախ հերքել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և Թուրքիայի վերաբերյալ շրջանառվող այն լուրերը, որ ՆԱՏՕ-ի համար Թուրքիան անվստահելի է: «Մենք կտրականապես հերքում ենք Թուրքիայի անվստահելի լինելու մասին խոսույթը. այդպիսի բան չկա: Չի կարելի կարծել, որ 32 դաշնակցի մի տեղում եղած մթնոլորտում յուրաքանչյուր հարցի շուրջ նույն տեսակետներն են լինելու:

Որոշ երկրներ փորձում են այդպիսի ընկալում ստեղծել: Թուրքիան մինչ օրս եղել է միակ երկիրը, որը կարողացել է պատերազմի (ռուս-ուկրաինական) երկու կողմերի միջև բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպել: Մենք թույլ չենք տալու, որ Սև ծովը ռազմավարական պատերազմի դաշտի վերածվի»,-նշել է նա:

Բացի այդ, Գյուլերը խոսել է Իրաքի և Սիրիայի հյուսիսային սահմաններին իրականացվող ռազմագործողությունների մասին:

Նրա խոսքով՝ Թուրքիան մտադիր է անվտանգային միջանցք ստեղծել՝ այսպես կոչված ահաբեկիչներից պաշտպանվելու նպատակով:

«Մենք վճռական ենք Իրաքի և Սիրիայի հետ ունեցած մեր սահմանների երկայնքով 30-ից 40 կմ խորությամբ անվտանգային միջանցք ստեղծելու և տարածքը ահաբեկիչներից ամբողջությամբ մաքրելու հարցում:

Մենք շարունակելու ենք (ռազմագործողությունները - խմբ.)  այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի վանասազերծվել»,-ընդգծել է Գյուլերը:

Աղբյուրը՝ Ermenihaber 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր