Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու։
Արձակուրդը կընդհատվի այս շաբաթ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով: Հայտնում է վարչապետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը։
Արձակուրդի մեծ մասը վարչապետը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում, որտեղ եւս մինչեւ օգոստոսի 12-ը նախատեսվում են որոշ աշխատանքային այցեր, մասնավորապես, Տավուշի եւ Արմավիրի մարզեր։