00:00:00

Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել

13:07, 15 հուլիս 2024 Աշխարհ

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել, բայց կշարունակեն աշխատել մինչև նոր կաբինետի ձևավորումը։ Այս մասին հայտնում է էստոնական ERR պորտալը։

Առավոտյան երկրի կառավարությունը գումարել է արտահերթ նիստի, որի ժամանակ հրապարակվել է այս որոշումը։

Կալլասը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Ալար Կարիսին։ Այս որոշման պատճառն այն է, որ նա առաջադրվել է որպես ԵՄ դիվանագիտության ղեկավարի թեկնածու՝ Ժոզեպ Բորելի փոխարեն։

Էստոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել Էստոնիայի կլիմայի հարցերով նախարար Քրիստեն Միխալը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր