ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում մահափորձից հետո զանգահարել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին, հայտնել է Դմիտրի Պեսկովը։
«Որքանով ես գիտեմ, ոչ, նման ծրագրեր չկան», - ասաց Կրեմլի պաշտոնյան։
Հիշեցնենք` մահափորձ է կատարվել Դոնալդ Թրամփի դեմ։ Այժմ քաղաքական գործչի առողջությանը վտանգ չի սպառնում. նա դուրս է գրվել հիվանդանոցից, կիրակի վաղ առավոտյան թռել է Նյու Ջերսի և արդեն հայտնվել է հանրության առաջ: