«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը անդրադարձել է Վաշինգտոնում կայացած ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպմանը․
«Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նշել է, որ կողմերը շատ մոտ են խաղաղության պայմանագիր կնքելու։
Միևնույն ժամանակ, գրեթե ամեն օր Ադրբեջանը նշում է, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների, խաղաղության պայմանագիր չի կնքվելու։
Արդյունքում, կա 3 տարբերակ.
1. Հայաստանը կատարելու է Ադրբեջանի պահանջը՝ փոխելով Սահմանադրությունը,
2. Ադրբեջանը հրաժարվելու է իր պահանջից և խաղաղության պայմանագիր է կնքելու առանց նախապայմանների,
3. Հայաստանն ու Ադրբեջանը մնալու են իրենց դիրքերում և Բլինքենը հերթական արարողակարգային հայտարարությունն է անում»,- գրել է նա։