Թուրքիայի Մուղլա քաղաքում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, մոտ 30-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում է TGRT Haber-ը։
«Նախնական տվյալներով՝ երկու մարդ զոհվել է, 28-ը՝ վիրավորվել, որոնցից չորսը՝ ծանր»,- գրում է TGRT Haber-ը։
Որոշ ուղեւորներ մնացել են արգելափակված, մյուսները շպրտվել են ավտոբուսից։