00:00:00

ՔՊ-ում ռիսկեր են տեսնում․ «Հրապարակ»

10:13, 13 հուլիս 2024 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստը նախօրեին անցել է բավական բուռն մթնոլորտում․ ՔՊ-ականները, ինչպես մեր աղբյուրը բնորոշեց, ճակատամարտ են տվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ, սակայն հաղթանակ չեն գրանցել, քանի որ Ավանեսյանի տեսակետը պաշտպանել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, եթե չասենք, որ առողջապահության պարտադիր ապահովագրության ջատագովը նախեւառաջ նա է:

Թեման դեռ անցած հինգշաբթի էր ՔՊ-ում քննարկվել։ Մինչդեռ, ՔՊ ֆրակցիայի կարծիքով, կառավարության մոտեցումը, որ ապահովագրական ֆոնդերը պետք է լինեն ոչ թե մասնավորի ձեռքում, այլ՝ պետության, վտանգավոր է։ Նրանց համոզմամբ՝ չի լինելու պատշաճ վերահսկողություն, ճիշտ հակառակը՝ ֆոնդերի պատասխանատուներն անխնա վատնելու են գումարները։

Մինչդեռ, եթե մասնավորն իրականացներ պարտադիր ապահովագրություն, ապա քաղաքացուն կստիպեր եռամսյակը մեկ պարտադիր բուժզննում անցնել, որ անակնկալ կերպով առողջական ծանր խնդրի, հետեւաբար՝ մեծ ծախսերի առջեւ չկանգնի, ընկերությունն էլ ստիպված չլինի մեծ գումարներ տրամադրել: Իսկ պետական ֆոնդերը վերահսկողները քաղաքացիների առողջության անվան տակ միլիարդներ են բյուջեից դուրս գրելու։

Չնայած մեկ տասնյակից ավելի պատգամավոր ելույթ է ունեցել ՔՊ-ի նիստում եւ մատնանշել ռիսկերը, սակայն Ավանեսյանն անդրդվելի է մնացել եւ պնդել իր եւ Փաշինյանի մոտեցումը: Անգամ չի համաձայնել, որ ընտրության հնարավորություն տրվի քաղաքացիներին՝ ովքեր կուզեն, կարող են մասնավորի մոտ ապահովագրել առողջությունը, ովքեր չէ` պետականի։ Ավանեսյանը նաեւ առաջարկել է, որ հաջորդ տարվանից համակարգը գործարկվի, սակայն ՔՊ-ականները բունտ են արել՝ ասելով, որ քանի դեռ բոլոր վտանգները չեն չեզոքացրել, պետք չէ շտապել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր