00:00:00

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Փաշինյանին «հողատու» անվանած Դերմոյանը շարունակում է մնալ միակ մեղադրյալը․ քննչական գործողություններ չեն իրականացվում. «Ժողովուրդ»

09:48, 13 հուլիս 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «դավաճան», «հողատու» անվանելու համար հարուցված քրեական գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ
ԱԺԲ անդամ, 68 տարեկան Տիգրան Դերմոյանը։ Միջադեպից հետո տարեց տղամարդուն հարցաքննել, մեղադրանք են ներկայացրել հեռախոսը` առգրավել ու մոռացել են գործի մասին։ Մեզ հայտնի դարձավ, որ մեղադրանք առաջադրելուց հետո` Դերմոյանին այլեւս չեն հարցաքննել ու, առհասարակ, քննչական գործողություն չի իրականացվել վերջինիս մասով. իսկ ամենաուշագրավն այն է, որ Դերմոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը լրանում է սեպտեմբերին, ու կա՛մ գործը պետք է դատարան ուղարկեն կա՛մ կարճեն։

Ինչպես հայտնի է` 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր. սակայն մեղադրանք առաջադրվեց միայն Տիգրան Դերմոյանին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր