00:00:00

«Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի». «Փաստ»

08:41, 13 հուլիս 2024 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին նորից կտրուկ շատացել են քննարկումներն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որոշում կայացնել՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նա վերջերս իր «փոքր թիմին» տեղեկացրել է, որ աշնանը լուրջ, կտրուկ քայլեր է իրականացնելու: Չի բացառվում, որ խոսքը հենց դրա մասին է: Եթե այդպես է, ապա Փաշինյանին նաև այլ աջակիցներ են պետք քպականներից բացի, որպեսզի ցույց տա, թե «լայն համախմբում» կա դեպի Արևմուտք կողմնորոշման ու ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայի շուրջ: Առավել ևս, որ բոլոր հարցումներով թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ ՔՊ-ի վարկանիշները չափազանց ցածր են: Իսկ ԱՄՆ-ն շտապեցնում է Նիկոլ Փաշինյանին՝ հնարավորինս արագ Ռուսաստանին դուրս բերել Հայաստանից և ապահովել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը բխում է ԱՄՆ-ի շահերից: Սրա մասին, ի դեպ, օրերս խոստովանեց նաև կարկառուն քպականներից մեկը:

Եվ այս դաշտում, մեր տեղեկություններով, Փաշինյանին կարող են աջակից լինել իշխանության սատելիտ արտախորհրդարանական որոշ կուսակցություններ, որոնք արևմտյան «գծի» մեջ են: Նրանց Փաշինյանը կարող է ճոխ խոստումներ տալ՝ պաշտոններ, հաջորդ ընտրություններում ԱԺ «խցկելու» շանս, միայն թե ավելի ակտիվացնեն հակառուսական քարոզչությունն ու ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրվելու միֆական գաղափարները: Ի՞նչ արձագանք կարող է լինել Ռուսաստանից: Փորձագետների մեծ մասը վստահ է, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստելու, և կարող է Փաշինյանի արկածախնդրությանը հետևել ՌԴ-ի կոշտ արձագանքը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, ինչից առաջին հերթին տուժելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ով ու սատելիտներով, այլ Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Օրերս, անդրադառնալով այս թեմային, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ հանուն իշխանության պահպանման՝ Փաշինյանը պատրաստ է ՀՀ-ն վերածել «գեոպոլ իտիկ կամիկաձեի»՝ԱՄՆ-ՌԴ, Արևմուտք-ՌԴ հակամարտության մասնակցի»: Ավելին, ըստ հեղինակների, «եթե ՀՀ-ն վերածվի հակառուսական, հակաիրանական պլացդարմի, իսկ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ ջերմացումը հենց դա է ենթադրում, ապա ապագա պատերազմին ընդառաջ ՀՀ-ն միայնակ է մնալու թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի օրերին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր