00:00:00

5-ամյա Անահիտի բուժման համար 3 օրում հավաքվել է շուրջ 47 մլն դրամ, որն անհրաժեշտ գումարի 55 տոկոսն է

21:05, 12 հուլիս 2024 Հասարակություն

5-ամյա Անահիտի բուժման համար 3 օրում հավաքվել է շուրջ 47 մլն դրամ, որն անհրաժեշտ գումարի 55 տոկոսն է, այս մասին տեղեկացրել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
 
Երեխայի ապաքինման համար անհրաժեշտ է իմունոթերապիա Դինուտուկսիմաբ դեղորայքով, որի ողջ կուրսի արժեքը կազմում է 86,465,900 դրամ:
 
«Մեզ մնում է հավաքել գումարի պակասող մասը:
 
Խնդրում ենք ձեր աջակցությունը, որպեսզի Անահիտը ստանա այս կենսականորեն կարևոր բուժումը։ Յուրաքանչյուր ներդրում նրան ավելի կմոտեցնի ապրելու հնարավորությանը՝ ապաքինմանը և առողջ ապագային։
 
Շնորհակալություն ձեր մշտական աջակցության համար։ 
 
Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://shorturl.at/DlAU9
 
Ինչպես նաև հետևյալ կերպ.
 
ArCa - 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)
Idram - 110001045 (հիմնադրամի ID-ն է)
Սբերբանկ - 2202206749915844 (ստացող՝ Արթուր Գևորգյան, երեխայի հայրն է)
 
Բանկային փոխանցման միջոցով՝ Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ․ նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Անահիտ Գևորգյանի բուժման նպատակով»)
 
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
 
Հավելյալ մանրամասների համար անցեք հղմամբ՝ https://bit.ly/4bCod7d»,- նշել է Մարտիրոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր