00:00:00

Արցախի ԱԱԾ աշխատակիցները կկարողանան աշխատանքի անցնել ՀՀ ԱԱԾ-ում. օրինագիծն ընդունվեց

13:02, 12 հուլիս 2024 Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է Արցախից տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձանց Հայաստանի ԱԱԾ-ում ծառայությունը շարունակելու օրինագիծը։

Նախագիծն ընդունվել է միաձայն` 91 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

Առաջարկվող փոփոխությամբ ՀՀ ԱԱԾ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են անցնել և պաշտոնի նշանակվել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախի ԱԱԾ–ում պաշտոն զբաղեցրած անձինք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր