00:00:00

Մի՛ գայթակղվեք հեշտ ձեռք բերվող արժեքներով, ոչ մի բան հեշտ չի տրվում․ նախագահը՝ ՀՊՏՀ շրջանավարտներին

15:42, 11 հուլիս 2024 Հասարակություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: «Վստահ եմ, որ այս չորս կամ վեց տարիների ընթացքում դուք հնարավորություն եք ունեցել որպես անհատականություն կայանալ, գիտելիք ձեռք բերել և դրանով նաև ավելի մեծ արժեք ձևավորել ինքներդ ձեզ համար: Կարևոր է, որ դուք ձեր արժեքային համակարգն ունենանք, արժանապատիվ ապրեք, լինեք ազատ և ապրեք ազատ երկրում: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ շատ կարևոր է ապրել այնպիսի մի երկրում, այնպիսի միջավայրում, որտեղ կարող եք ինքնադրսևորվել:


Եղեք համարձակ, իրականացրեք այն բոլոր նպատակները, որ ձեր առջև դրել եք և նաև ճիշտ գնահատեք ձեր հնարավորություններն այդ նպատակներին հասնելու համար: Երբեք մի գայթակղվեք շատ հեշտ ձեռք բերվող արժեքներով, կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում, ամեն ինչի համար պետք է աշխատանք, ամեն ինչի համար պետք է ձգտում: Միշտ վստահ եղեք, որ ձեր գիտելիքներն ու ձեռքբերումները գնահատվելու են: Ձեր շրջապատում, ձեր ընտանիքում, հասարակության մեջ գնահատվելու եք որպես մարդ, որն ունի այդ արժեքները, որպես մարդ, որը ձեռքբերումներ ունի, որպես մարդ, որը կարողացել է ինքն իր նպատակներին հասնել:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ անձնական կյանքում, նորանոր ձեռքբերումներ: Իրականում վստահ եմ, որ դուք որպես ազատ մարդ, որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի հաջողություններ կունենաք և կանեք, երևի, ամենակարևորը պետության համար՝ կկառուցեք այն երկիրը, որտեղ մենք բոլորս երազում ենք ապրել, որտեղ կլինենք երջանիկ, որտեղ կյանքը կլինի բարեկեցիկ և մենք, իրոք, մեր ստեղծարար կարողությունները բոլորս միասին կկարողանանք իրականություն դարձնել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր