ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․
«Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և Պարեկային ծառայության ներկայացուցիչներին։ Պարեկային ծառայությանը հանձնվեցին առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով։
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ»։