00:00:00

Փեզեշքիանը դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքին»

23:46, 10 հուլիս 2024 Արտաքին քաղաքականություն

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության, հաղորդում է IRNA-ն: 


Հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններն առաջիկայում ևս կշարունակեն մնալ ջերմ ու բարեկամական՝ ՀՀ վարչապետը իր հերթին հավելել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի վրա:

Իրանի նախագահը նշել է, որ Հայաստանը կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի հարևանների շրջանում և Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են ԻԻՀ արտաքին քաղաքական համակարգի համար: 

«Թեև Իրանի և Հայաստանի սահմանը կարճ է, այն հույսի և խաղաղ կյանքի սահմանն է, և ձեր հանդեպ մեր սկզբունքային քաղաքականությունն անխախտ է», - նշել է Փեզեշքիանը:

Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը, Իրանի նորընտիր նախագահը հայտարարել է. «Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և պատրաստ ենք այդ հարցում ցանկացած օգնության»։ Նա նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառությունը Հայաստանի առջև ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացման պատրաստակամությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր