Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանում 4.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հայտնում է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), երկրաշարժը զգացվել է նաև շրջանի հարակից բնակավայրերում:
Շուրջ 7 կմ խորությամբ ցնցման հետևանքով ավերածություններ չեն գրանցվել:
Նշենք, որ վերջին 3 օրվա ընթացքում սա Մուղլայում գրանցված 2-րդ երկրաշարժն է: Նախորդը կազմել էր 4.1 մագնիտուդ: