Սիրիայի արևմուտքում գտնվող Բանիյաս քաղաքի մերձակայքում ուժգին պայթյուններ են լսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սիրիական պետական SANA գործակալությունը հաղորդում է, որ ավիահարվածի տակ է հայտնվել Բանիյաս քաղաքում գտնվող օբյեկտներից մեկը։
«Մոտավորապես ժամը 00։20-ին իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովի ուղղությունից դեպի Բանիյասի արևմուտք՝ թիրախավորելով Բանիյաս քաղաքի մերձակայքում գտնվող օբյեկտներից մեկը», - հայտնել է գործակալության զրուցակիցը ռազմական գերատեսչությունից։
Ըստ հրապարակման՝ հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս։