00:00:00

«Ես շուռ եմ տալիս աշխարհը»․ Արցախից բռնահանված երեխաները կպատմեն իրենց երազանքների ու պայքարի մասին

23:27, 08 հուլիս 2024 Հասարակություն

Արցախից բռնի տեղահանված երեխաները վաղը՝ հուլիսի 8-ին, հանդես կգան «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացմամբ, այդ մասին հայտնում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․

«Սիրելի՛ ընկերներ, Dizak Art-ի արցախցի երեխաները վաղը ներկայացում ունեն՝ «Ես շուռ եմ տալիս աշխարհը»՝ Հայաստանի երգի պետական թատրոնում: Հորդորում եմ գնել տոմսեր՝ որակյալ արվեստին հաղորդակից լինելու միջոցով աջակցելով կենտրոնի աշխատանքներին:
 
Բեմադրության հիմքում Լեռ Կամսարի «Վերջնական Հայաստանը» և «Քարտեզի առջև» պատմվածքներն են։ Արցախցի փոքրիկներն օգտագործում են տարբեր գեղարվեստական միջոցներ՝ պատմելու իրենց տներից հեռանալու, վախին ու անորոշությանը դիմակայելու, հայրենիքի համար պայքարի ու Արցախ վերադառնալու նվիրական երազանքների մասին։
 
Տոմսերը կարող եք ձեռք բերել տոմսարկղից»,- հայտնել է Բեգլարյանը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր