00:00:00

Դաղստանում իրականացված шհшբեկչությшն զոհերի թիվը հասել է 20-ի

18:05, 24 հունիս 2024 Աշխարհ

Մախաչկալայում և Դերբենտում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը՝ 46-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Երեկ հանրապետությունում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով Մախաչկալայում և Դերբենտում տուժել է 46 մարդ, որոնց թվում կան ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատողներ: Ցավոք, զոհվել է 20 մարդ, որոնց թվում նույնպես կան իրավապահ մարմինների աշխատողներ և քաղաքացիական անձինք», - հաղորդագրությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Հունիսի 23-ի երեկոյան ՌԴ սուբյեկտ Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Դերբենտում սինագոգի և եկեղեցու, ինչպես նաև Մախաչկալայում ուղղափառ եկեղեցու և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման մասին։

Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, երկու քաղաքներում էլ մարտերը շարունակվել են մինչև ուշ երեկո։ 

Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր