Ստեփանակերտ քաղաքում ներկայումս աշխատանքներ են տարվում մարդկանց իրենց տները վերադարձնելու և տարածաշրջանը զարգացնելու ուղղությամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը։
Նա նշել է, որ մոտ ապագայում կշարունակվի վերաբնակեցումը Ստեփանակերտում և հարակից տարածքներում։
«Ներկայումս Ստեփանակերտում ապրում է ավելի քան 3 հազար քաղաքացի։
Սրանք պետական ձեռնարկությունների աշխատակիցներ են, բիզնեսով զբաղվող մարդիկ։ Ներկայումս Ստեփանակերտում գործում է 43 օբյեկտ, որտեղ աշխատում է 322 մարդ»,- նշել է նա։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է ևս 37 օբյեկտի բացում։
«Ղարաբաղի համալսարանի բացումից հետո, նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը, բացել օբյեկտները»,- հավելել է նա։