00:00:00

Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի քաղաքացիական անձ, ահшբեկիչներից 6-ը ոչնչшցվել են

08:59, 24 հունիս 2024 Աշխարհ

Դաղստանում կիրակի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայութուն մատուցած հայր Նիկոլայը։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Դաղստանի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիկովն իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում։

Մելիկովի խոսքով՝ Մախաչկալայում և Դերբենտում օպերատիվ մարտական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է, ոչնչացվել է վեց ահաբեկիչ։ Նա նաև նշել է, որ Դաղստանում իրավիճակը գտնվում է պետական կառույցների և իրավապահների վերահսկողության տակ։

Շրջանի ղեկավարը նաև հավելել է, որ հունիսի 24-ին,25-ին ու 26-ին Դաղստանում սգո օրեր են հայտարարվել։

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Դերբենտում մի խումբ զինված անձինք կրակ են բացել սինագոգի և ուղղափառ եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով շենքերում հրդեհ է բռնկվել։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում տեղեկություն է ստացվել նաև Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության պահակակետ վրա հարձակման մասին։ Բացի այդ, ևս մեկ հարձակում է տեղի ունեցել Սերգոկալա գյուղում, որտեղ ահաբեկիչները կրակել են ոստիկանական մեքենայի վրա՝ վիրավորելով մեկ ոստիկանի։

Դաղստանի Հանրապետությունում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է սահմանվել, իսկ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր