00:00:00

Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի պատվիրակությունը կայցելի Հայաստան

17:48, 22 հունիս 2024 Հասարակություն

Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի հրավերով հունիսի 18-19-ը Դանիայում էր գտնվում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը։ Երկօրյա այցը կազմակերպվել էր Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի պատվիրակության՝ ընթացիկ տարվա ապրիլին ՀԱԳՄ–ում ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։

Ունեցած բազմաթիվ հանդիպումների ընթացքում Կոնֆեդերացիայի ղեկավարությունը, համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներն ու փորձագետները Միության պատվիրակությանը ծանոթացրել են Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի կառուցվածքին, գարծառույթներին ու մատուցվող ծառայություններին, Եվրամիության ածխածնային սահմանների ճշգրտման մեխանիզմներն, տնտեսվարման դանիական մոդելին, Բրյուսելյան դաշինքի կառուցման գործընթացին։ ՀԱԳՄ պատվիրակներին ներկայացվել են Շրջակա միջավայրի սոցիալական երկխոսության, կառավարման կայունության հաշվետվությանը, էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Պատվիրակության ղեկավար, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի գնահատմամբ՝ այցի ծրագիրը բավականին հագեցած և հստակ կազմակերպված էր։ Կարճ ժամանակահատվածում դանիացի գործարարներն իրենց հայ գործընկերներին են փոխանցել տարբեր ոլորտներում ունեցած փորձառությունը, հսկայածավալ օգտակար տեղեկություններ։

Այցի արդյունքում որոշում է կայացվել, որ Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի պատվիրակությունն առաջիկա սեպտեմբերին կայցելի Հայաստան, որի ընթացքում կհստակեցվեն ՀԱԳՄ–ի հետ հետագա համագործակցության ուղղությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր