00:00:00

Ինչ վիճակում է նռնшկի պայթյունից դաստակը կորցրած քաղաքացին․ նրան երկրորդ անգամ կվիրահատեն

14:12, 22 հունիս 2024 Հասարակություն

Երևանում հունիսի 12-ի հանրահավաքի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կինը՝ Նաիրա Սահակյանը, նոր մանրամասներ է հայտնում Եսայիի առողջական վիճակից․

«Առաջ ենք գնում։
Առաջիկա օրերին երկրորդ վիրահատությունը կարվի ձեռքերի վրա։
Ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն է լինելու, բայց բարեբախտաբար կյանքին սպառնացող վտանգ չկա։ Բժիշկները իրենց գործը լավ են անում։
 
Իհարկե, աջ ձեռքի ֆունկցիոնալությունը ետ չենք բերի, բայց չենք հուսահատվում։
 
Շնորհակալ ենք բոլորին, ովքեր հետքրքրվեցին այս ընթացքում, առողջություն մաղթեցին, մեր կողքին եղան։
Շնորհակալ ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են ու ճշմարտությունը տարածում։
 
Մի օր (հուսով եմ ոչ հեռու ապագայում) մեր երկրում էլ նորմալ ոստիկան կլինի, այլ ոչ թե զինված հանցախումբ, որ պատրաստ է երկու կոպեկի համար ամեն հրաման կատարել։
 
Դե իսկ հրաման տվողներն էլ իրենց արժանի պատիժը կստանան վաղ թե ուշ։ Չեն մարսելու»,- գրել է ահակյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր