00:00:00

ՀՀ-ն դատապարտում է բռնությունը․ Իրանական պետական գործակալությունը՝ Պաղեստինի ճանաչման մասին

21:55, 21 հունիս 2024 Հասարակություն

Իրանական պետական գործակալությունը անդրադարձել է Հայաստանի՝ Պաղեստինի պետության ճանաչումը․

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Գազայում տեղի ունեցած հումանիտար աղետը միջազգային քաղաքական օրակարգի գլխավոր խնդիրներից է և լուծում է պահանջում։

Այս հայտարարությունը հավելում է, որ Հայաստանի Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է  քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում։

Այս հայտարարության վերջում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը, ելնելով վերոգրյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին, ազգերի իրավահավասարությանը, ինքնիշխանությանը և խաղաղ գոյակցությանը, ճանաչում է Պաղեստին պետությունը», -նշվում է անդրադարձում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր