00:00:00

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը

17:13, 21 հունիս 2024 Աշխարհ

Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը՝ հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։ Այս մասին հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ից։

«Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը:

«Վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր