Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և պատրաստ է աջակցել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նման հայտարարությամբ РИА Новости-ի փոխանցմամբ հանդես է եկել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:
«Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Ռուսական կողմը համոզված է, որ տարածաշրջանային գործերին արտաքին ուժերի միջամտությունն անընդունելի է, և բոլոր հարցերը պետք է ու կարող են լուծվել հենց մեր տարածաշրջանի պետությունների կողմից»,- Բաքվում ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ հայտարարել է դեսպանը։