00:00:00

Երևանը պաշտոնական փաստաթուղթ չի ուղարկել ՀԱՊԿ, որպեսզի քննարկվեն հեռանալու հետևանքները. Լավրով

12:40, 21 հունիս 2024 Արտաքին քաղաքականություն

Հայաստանը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել, հետևաբար այդ հարցը և կազմակերպությունից դուրս գալու հնարավոր հետևանքները ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում չեն քննարկվել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Միանգամից կպատասխանեմ՝ ոչ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո իր ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկվել է արդյո՞ք կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր