Եվրո-2024-ի երկրորդ տուրում Անգլիան մրցում էր Դանիայի հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
18-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացիների հարձակվող Հարի Քեյնը։
34-րդ րոպեին դանիացիներից հաշիվը հավասարեցրեց Մորտեն Հյուլմանը։
Անգլիան 4 միավորով C խմբի առաջին տեղում է։ Դանիան և Սլովենիան ունեն 2, իսկ Սերբիան՝ 1 միավոր։
Աղբյուրը՝ Armsport