Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով հունիսի 20-ին ժամը 17:45-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Դեմիրճյան, Խորենացու, Երկաթուղայինների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։