00:00:00

Մոսկվայում ուժգին փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 2–ի, հոսպիտալшցվել է 18 մարդ

20:10, 20 հունիս 2024 Աշխարհ

Մոսկվայում ուժգին փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 2–ի, 18 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 18 մարդ հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցներ, նրանցից 3–ի վիճակը ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում: Հոսպիտալացվածների թվում է 4 երեխա, նրանց վիճակը գնահատվում է բավարար»,- ասվում է մայրաքաղաքի Առողջապահության վարչության հաղորդագրությունում:

Մոսկվայում hունիսի 20-ին մոլեգնած սաստիկ տեղատարափի պատճառով գրանցվել էին նաև ծառերի տապալման և կոնստրուկցիաների վնասման դեպքեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր