00:00:00

Հայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը. Գալուզին

10:02, 18 հունիս 2024 Աշխարհ

Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի  ու ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,- ասել է նա Комсомольская правда-ին: 

Նա ընդգծել է, որ Մոսկվան «բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ պատրաստակամություն է հայտնել քննարկելու Երևանին հուզող հարցերը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր