00:00:00

Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու

16:29, 17 հունիս 2024 Տնտեսություն

Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական հնարավորություններ դիտարկել: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ պետքարտուղարության Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն:

«Մենք ուզում ենք կայուն, փոխշահավետ գործարքներ, եւ արդեն ամուր տնտեսական կապեր ունենք: Առեւտուրը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ 2020-ից ի վեր եռապատկվել է 96 մլն-ից դարձել է 300 մլն դոլար 2023-ին: Մենք այստեղ ենք աշխատելու ձեզ հետ այդ հաջողությունները առավել առարկայական դարձնելու համար: Երիտասարդ ձեռներեցները, որ այստեղ ներկա են, շատ ակտիվ են: Ինչպես  ասել ՝ պետքարտուղար Բլինքենը, մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի ամուր, անկախ եւ խաղաղ իր հարեւանների հետ: Մենք ուզում ենք ամրապնդել տնտեսական կապերը Հայաստանի հետ առեւտրի եւ ներդրումների միջոցով: Առաջիկա մի քանի օրերին ես փորձելու եմ ուսումնասիրել Հայաստանի հետ հետագա անելիքները, որը ճանապարհ կհարթի մեր հետագա բարեկեցության համար»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30