00:00:00

Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք, մինչև ապահովագրական ընկերությունը որոշի՝ որքան վնաս է պատճառվել. Տիգրան Ավինյան

12:10, 17 հունիս 2024 Հասարակություն

Երբ ավտոմեքենաները բախվում են, նույնիսկ, եթե դա ծանր բախում չէ, մի ահռելի խնդիր է առաջանում:

Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Միլիոնավոր դրամների վնաս է լինում դրա պատճառով: Վթարված ավտոմեքենաները պետք է հեռացվեն, այս մասով բանակցում ենք պարեկային ոստիկանության մեր գործընկերների հետ, մեխանիզմներն էլ պետք է քննարկել, 15 րոպեից ավելի չպետք է այնտեղ մնան մեքենաները:

Կարծում եմ հասկանալի է ապահովագրական ընկերությունների խնդիրները, բայց ինձ թվում է մենք միակ երկիրն ենք, որ նման շռայլություն է թույլ տալիս, երբ պետք է բոլորս սպասենք, որ պարզվի օրինակ մինչև 233 հազար դրամի վնաս է պատճառվել»,- ասաց նա:

Ավինյանը նշեց, որ խոսքը այն պատահարների մասին է, որոնք չեն ենթադրում զոհեր ու լուրջ կորուստներ:

«15 րոպեն այն առավելագույն ժամկետն է, որի ընթացում մեքենաները պետք է դուրս գան ճանապարհային երթևեկելի հատվածից» ,- ասաց Տիգրան Ավինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր