00:00:00

Վաղը կտեսնենք ևս մեկ անգամ՝ ցույց տալու, որ անկախ բռնաճնշումներից՝ շարժումը կենսունակ է և հասնելու է իր տրամաբանական եզրահանգման

21:12, 16 հունիս 2024 Տեսանյութեր

Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին՝ հանրահավաք Բաղրամյան պողոտայում. ֆեյսբուքյան ուղիղ եթերում հիշեցնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Վաղը ԱԺ-ի դիմաց կարևոր հանդիպում ունենք, այդ ժամին նիստ է լինելու կառավարության հրաժարականի քննարկման ուղերձով։ Մենք ևս մեկ անգամ կստեսնենք ու կփաստենք, որ այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, նրանք օտարացած են և հակաօրինական վիճակում են։ Վաղվա նիստը չափազանց կարևոր է՝ արձանագրելու, թե արդյո՞ք այս մարդիկ մի նշույլ անգամ առնչություն ունեն ժողովրդի հետ»,-ասաց նա։

Ն անշեց, որ վաղը ևս մեկ անգամ մեկ բռունցք ենք լինելու, արձանագրելու ենք, որ այս շարժումը կա, գոյություն ունի։

«Կապ չունի, թե ինչ է եղել հունիսի 12-ին՝ այդ հանցագործության օրը։ Վաղվա հանդիպումը նաև կարևոր ցուցիչ է լինելու սփյուռքի համար, որ այս պայքարը շարունակական է՝ անկախ նրանից, թե ինչ ոլորաններով է անցել»,-ասաց Սրբազանը։

Ն անշեց, որ պետ ք էցույց տալ, որ այս պայքարը, այս շարժումը շարունակական է, անկախ բոլոր տեսակի հալածանեքներից,  ոստիկական բռնություններից, դաժանություններից։ «Անկախ այդ ամենից շարժումը կենսունակ է և վճռականությամբ հասնելու է իր տրամաբանական եզրահանգման՝ այն է, այս մարդու հեռացում ու ճշմարտության հաղթանակ

Սրբազանը նաև նշեց, որ իրենք ասել են, որ պայքարը վերաձևակերպումներ և վերափումներ է ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր