Մայիսի 10-ից 12-ը գեղատեսիլ Ծաղկաձորի «Մուլտի Ռեսթ» հյուրանոցում անցկացված համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումից 1 ամիս անց կյանքի է կոչվում նոր նախաձեռնություն։ Այսօր ազդարարվեց «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմավորման մեկնարկը։
Ընդառաջ գնալով նոր ծրագրեր կյանքի կոչելու երիտասարդների ցանկության ու ֆորումի դրական արձագանքներին՝ կազմ-կոմիտեն համատեղ հարթակ ձևավորելու համարձակ մեծ քայլ արեց։ Նախաձեռնող խմբի կազմն արդեն հայտնի է։
Կաազմակերպիչների մեջ ընդգրկվել են նաև արցախցի երիտասարդներ։
Հայաստան-Արցախ երիտասարդական միության առաջին համագումարը, որը տեղի ունեցավ այսօր մասնակցել է ավելի քան 300 երիտասարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։