Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
««Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարի բազմազանությունը հնարավորություն է տալիս մարդկանց զարգացնել սպորտային կարողությունները, ինչպես նաև նպաստում է հանրային առողջության բարձրացմանն ու առողջ ապրելակերպին։
Մրցաշարի շրջանակում այսօր բռնցքամարտի բաց առաջնության եզրափակիչ մենամարտերն էին»։