00:00:00

Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը

19:52, 15 հունիս 2024 Տեսանյութեր

Հյուսիս– հարավ ավտոճանապարհի Երևան– Երասխավան  մայրուղու 2–րդ կիլոմետրում իր հյուրընկալ դռներն է բացել Smart սուպերմարկետը։ Ընդարձակ ավտոկայանատեղիով, լայն ու որակյալ ապրանքատեսականիով, նոր լուծումներով և ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող սպասարկումով այսուհետ այստեղ ու այս վայրում յուրաքանչյուր գնորդ կգտնի իրեն հարմար ու անհրաժեշտ ապրանքը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր մարզպետը, սուպերմարկետի սեփականատերը, բազմաթիվ հյուրեր ու գնորդներ։ Նախ հնչեց տերունական աղոթք, որից հետո կտրվեց կարմիր ժապավենը։

Ներսում արդեն ներկաները ականատեսը դարձան լուսավոր ու ընդարձակ սրահների, որտեղ ներկայացված են բոլոր տեսակի ապրանքներ, ոգելից խմիչքներից, մինչև պտուղ– բանջարեղեն, քաղցրավենիք ու տնտեսական առաջին անհրաժեշտության պարագաներ։ Նախկինում այս տարածքում գործել է կահույքի սրահ, ասում է սեփականատեր Գագիկ Մխիթարյանը, հետո որոշում են կայացրել վերանորոգել ու մեծ սուպերմարկետ բացել։ Գործելու են առողջ մրցակցության պայմաններում, վստահ են հաճախորդները գնումներ կատարելիս չեն սխալվի, որ հենց իրենց սուպերմարկետին են վստահել։

Smart սուպերմարկետում կան տարբեր տեսակի ապրանքներ, մշտապես թարմացվող տեսականիով։ Սուպերմարկետի գործադիր տնօրեն Արթուր Մխիթարյանը շեշտում է՝ լինելով մարզի բնակիչ ամեն անգամ խոշոր գնումներ կատարելու համար ստիպված էին լինում հասնել մայրաքաղաք Երևան, հիմա դրա անհրաժեշտությունն այլևս չկա։ Ամենափոքր մանրուքն անգամ հաշվի են առել, գնորդները խստապահանջ են, իրենք էլ արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր գնորդ մեկ անգամ սուպերմարկետ այցելուց հետո հաջորդ անգամ ևս գա։

Առաջիկայում հնարավոր է ցանցն ընդլայնվի, սա էլ կախված է ոչ միայն իրենց աշխատասիրության, այլ՝ ժողովրդի վերաբերմունքից։ Մինչ այս պահը նկատել են հետաքրքրությունը նման մասշտաբի սուպերմարկետի նման մեծ է, իրենք էլ պլանավորում են երկրորդ հարկում տնտեսական ապրանքների սրահ բացել, իսկ մշտակական հաճախորդներին կտրամադրեն կուտակային քարտեր։

Մսի, կաթնամթերքի, պանիրների լայն տեսականին սուպերմակերտում առկա է։ Խիստ հետևում են սանիտարահիգենիկ վիճակին, ոչ մի ժամկետանց ապրանք այստեղ չի մնալու, ղեկավարությունն այս հարցում կոմպրոմիսի չի գնալու։ Ազնիվ ճանապարհ են անցել Մխիթարյան ընտանիքի անդամներն, այդ սկզբունքով էլ սկսում են հերթական բիզնես պրոյեկտը։ Տեղում նաև լավաշ են թխում, առաջիկայում  ֆուդ– կորտ էլ կբացեն։

Այն, որ սուպերմարկետը հարմար էր գնորդների համար, պարզ դարձավ բացումից անմիջապես հետո։ Մարզ մեկնող բազմաթիվ քաղաքացիներ առաջին կանգառն արեցին Smart–ի դիմաց։ Թե ինչու բացատրում են հենց իրենք, գնահատում են հարմարավետությունը և ամեն ինչ մեկ վայրից գնելու հանգամանքը։

Խելացի անվանում ու խելամիտ գներով, լուսավոր ու ընդարձակ սուպերմարկետն այսուհետ դառնալու է շատերի գնումներ կատարելու միակ վայրը։ Բարեհամբյուր ու բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր գնորդի նկատմամբ։ Նոր ու ժամանակակից լուծումներով Smart սուպերմարկետն արդեն բաց է, համեցեք գնումների ասում են սեփականատերերն ու վստահեցնում այն բոլորին համար ու բոլորին հարմար է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր