00:00:00

ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին

13:04, 15 հունիս 2024 Հասարակություն

Եվրամիության երկրների մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են այդ կազմակերպությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շրջանակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ԵՄ-ում Բելգիայի նախագահության սոցիալական ցանցում։

«Մշտական ​​ներկայացուցիչները սկզբունքային համաձայնության են հանգել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շուրջ։ Բելգիայի նախագահությունը հունիսի 25-ին կհրավիրի առաջին միջկառավարական համաժողովը»,- նշված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր