00:00:00

Լիտվայի Սեյմասը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

18:24, 24 մայիս 2018 Աշխարհ

Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ նույնպես վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը: Այս մասին Twitter-ում գրել է Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: «Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ 89 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Էստոնիայից եւ Լատվիայից հետո Լիտվան երրորդ ԵՄ անդամ պետությունն է, որը վավերացնում է այս պատմական համաձայնագիրը: Շնորհավոր»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր