Ռուսաստանը միջոցներ կհատկացնի Հայաստանում երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։
«ՌԴ և ՀՀ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Մհեր Գրիգորյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ մասնագետները օպերատիվ կերպով ձեռնամուխ են եղել մայիսի 25-26-ը Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի տարածքում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով խաթարված միջազգային երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքներին»,-նշել է նա:

Ինչպես նշել է Մատվեևը, Ռուսաստանը միջոցներ է հատկացնում Հայաստանում երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար․ «Հաշվի առնելով երկաթուղու կարևորությունը Հայաստանի ժողովրդին կենսական անհրաժեշտ բեռներով ապահովելու համար՝ վերականգնման համար ֆինանսական միջոցները հատկացվում է Ռուսաստանի Դաշնությանը», - հավելել է նա։