Հայաստանի հյուսիսում պատուհասած ավերիչ ջրհեղեղներից հետո կառավարությունը Եվրահանձնաժողովին խնդրել է ակտիվացնել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ Այս մասին գրել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք` մայիսի 26-ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։