00:00:00

Քանի որ ասել էի՝ Կիրանց հրեշտակի թևով ենք գնացել, մտածեցի մերոնցից մեկն է, եկա նայեցի՝ ուրիշ հրեշտակ էր. Բագրատ Սրբազան

11:20, 31 մայիս 2024 Հասարակություն

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ երեկ բավական մեծ աղմուկ հանած «հրեշտակի» միջադեպին։

«Երեկվա հրեշտակին սիրե՞լ եք»,-ժպիտով հարցրեց նա և բուռն արձագանք ստանալով՝ հավելեց. «Հրեշտակին չեմ ասում, երևույթը»։

Սրբազանը կատակեց. «Լիքը մարդ է միացել հրեշտակ տեսնելու ցանկությամբ»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ իր համար «լրիվ անակնկալ վիճակ էր»։

«Քանի որ ասել էի, որ Կիրանց հրեշտակի թևով ենք գնացել, մտածեցի՝ մերոնցից մեկն է, եկել է ոստիկանների մոտ դերակատարություն է անում, այսպես ասած, ակցիա է անում։ Եկա նայեցի՝ մերոնց հետ կապ չունի. ուրիշ հրեշտակ էր։  Ոստիկաններն էլ էին ուրախացել, ճիշտն ասած»,-ծիծաղով ասաց Սրբազանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր