00:00:00

52-ամյա տղամարդը «ԵԿՄ» տարածքային բաժանմունքից «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

11:11, 31 մայիս 2024 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Րաֆֆու փողոց 41/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ 73 խումբը բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մաթևոսյանի գլխավորությամբ։

Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված տղամարդը Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Անդրե Մ․-ն է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր