Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը։
Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանն ասել էր. «Վաղը, առավոտյան 10-ին, սպասելու եմ ձեզ այստեղ՝ Սուրբ Աննա Եկեղեցու բակում։ Գնալու ենք մեր հաստատություններից մեկը, բայց չեմ ասում որը։ Շատ կարևոր հաստատություն է։ Ղեկավարին չեմ ասելու իջի, բայց շատ կարևոր ուղերձ կա փոխանցելու»։