Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը տեղադրվեց։ Այս մաին հայտնում է azatutyun.am-ը։
Տարբեր բնակավայրերից առաջին բնակիչներն արդեն անցնում են Դեբեդ գետի մյուս կողմ։
Կամուրջը, որ կապ էր ապահովում 7 բնակավայրերի հետ՝ Ճոճկան, Շամլուղ, Ախթալա, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում և Բենդիկ, հեղեղների հետևանքով մասնակի փլուզվել էր: