00:00:00

ԱԺ պատգամավորի նկատմամբ բռնության տեսանյութերում ակտիվ գործող 4 ոստիկանից միայն մեկի մասով կա պրոցես

14:18, 29 մայիս 2024 Հասարակություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ոստիկանությունը պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանների կազմակերպված հարձակմանն ի պատասխան ասում է, թե «նշանակվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները»։

Նախ սկսենք այն հանգամանքից, որ տեսանյութերում ակտիվ գործող 4 ոստիկաններից միայն մեկի մասով կա պրոցես, այն էլ իրավիճակին, մեղմ ասած, ոչ համահունչ:

Մեծ բան են արել` լիազորություն կասեցրել: Պարզ է չէ՞, որ հետո կա´մ կվերականգնեն կամ այլ` ավելի լավլ հաստիքի կտեղափոխեն:

Երկրորդ, ոստիկանությունը օրենքից դուրս է գործում` կոնկրետ քաղական հանձնարարություն կատարում:

Այստեղ խնդիրը ոչ միայն առանձին ստորաբաժանման ծառայողների, դրանց հրամանատարների անթույլատրելի վարքագիծն է, այլ ՆԳՆ բարձրագույն ղեկավարության:

Եվ եթե ՆԳՆ Սահմանադրությամբ և օրենքներով շարժվեր, ոչ միայն տասնյակներով քրեական վարույթներ կնախաձեռնվեր, այլ ղեկավար կազմը նվազագույնը կպաշտոնազրկվեր:

Բայց քանի որ սա փաշինյանական իրականությունն է, որտեղ ՆԳՆ խնդիրը բացառապես քաղաքական իշխանությանն ամեն գնով պաշտպանելն է, ապա որպես հետևանք կունենանք ապօրինի գործող ծառայողների պարգևատրումներ և պաշտոնի բարձրացումներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր