00:00:00

Վեհափառի մուտքը Սարդարապատ խոչընդոտվել է, քանի որ առկա է միջոցառմանը հրավիրվածների ցուցակ. Ոստիկանության պաշտոնյա

11:20, 29 մայիս 2024 Հասարակություն

 

Առկա է միջոցառմանը հրավիրվածների ցուցակ. ՆԳՆ-ի մոտ լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են տասնյակ ոստիկաններ խոչընդոտել Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր՝ ասաց Ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։

 

«Մնացածը՝ դիմեք, գրավոր թող պատասխանեն համապատասխան ծառայություները, որովհետև իմ ստորաբաժանումն այլ ծառայուններով է զբաղվում»,-ասաց պաշտոնյան։

 

Հարցին, թե միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն նշանակվելո՞ւ է, քանի որ քաշքշել են հոգևորականներին՝ պատասխանեց, որ ծառայողական քննություն չի նշանակվել և պետք չէ գնահատական տալ։

 

Իսկ թե ինչու չի նշանակվել՝ կրկին հորդորեց գրավոր հարց ուղարկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր